ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ես քեզ ո՛նց վստահեմ իմ երեխաներին»

«Ես քեզ ո՛նց վստահեմ իմ երեխաներին»
01.03.2013 | 00:59

«Իշխանությունը բնակարան չէ, որ բանալին տան, գնան ապրեն: Ասում է` իշխանությունը տուր ժողովրդին, ժողովուրդն էլ ես եմ, սա անհամեստ չէ՞»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Օգոստոս 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ` միաժամանակ հավելելով, որ ժողովուրդը կորցնում է ընդդիմության նկատմամբ հավատը: Սերոբյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է գնա իրավական ճանապարհով, որպեսզի վատ հետևանքներից խուսափենք: «Հանրահավաքները պետք է իրազեկված լինեն: Պետք է ապահովված լինի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի անվտանգությունը»,- փաստեց ակումբի հյուրը` շեշտելով, որ հախուռն գործողությունների արդյունքում ոչ մի երաշխիք չկա, որ բախումներ չեն լինի: Ինչ վերաբերում է ընտրությունների կեղծ լինելուն, բանախոսը վստահ է. «Եթե Հովհաննիսյանը չի կարող 1988 քվեատուփ 12 ժամ պահել, հինգ տարի երկիրը ո՞նց է պահելու։ Ես քեզ ո՞նց վստահեմ իմ երեխաներին»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ